Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների հետ կապված գլոբալ խնդիր չկա. Վահան Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

1128846

Վերին Լարսի անցակետում ներկայումս չկա հայկական բեռնատարների հետ կապված լուրջ խնդիր: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտարարեց  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Գլոբալ խնդիր չկա: 1-2 օր բեռնատարները կարող է սպասեն, բայց անցանելիությունը ձմեռվա համար նորմալ մակարդակի է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը՝ հավելելով, որ, իհարկե, լավ կլիներ, եթե մեքենաները սահուն հատեին Լարսի անցակետը, բայց նախորդ տարիների համեմատ իրավիճակն ավելի բարվոք է:   

Նախօրեին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը տեղեկացրել էր, որ Վրաստանից Ռուսաստան տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհը հունվարի 24-ի երեկոյան ձյան պատճառով փակ է եղել խոշոր բեռնատարների համար։ Այսօր արդեն հայտարարվել է ճանապարհի բացվելու մասին։

--00—ՅՄ