Փաշինյանն Ալիևի, էրդողանի հագով սահմանադրություն է կարում, ասում է՝ հռչակագրում խնդիրներ կան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Արցախի մասին որևէ դրույթ խաղաղության փաստաթղթում չկա, արցախահայության վերադարձի իրավունքների հարցը չի արտացոլվում, միայն այս հարցի շուրջ է Հայաստանի հետ համաձայնությունը։ Տողատակերում նաև Անկախության հռչակագրից հրաժարվելու պահանջ կա դրված։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Այս իշխանությունը «կարմիր գիծ» չունի, իրենց «կարմիր գիծը» սահմանափակվում է կառավարության շենքերի շրջակա տարածքներով ու դաչաներով, իսկ Հայաստանի պետական շահերի հարցում կարմիր գիծ գոյություն չունի։ Երբևէ կպատկերացնեի՞նք, որ Անկախության հռչակագիրը որևէ մեկը հարցականի տակ կդնի, չենք էլ իմանում՝ ինչ կարող է Նիկոլ Փաշինյանը բերել մեր գլխին։

Գործող սահմանադրությունը Փաշինյանը քննադատում էր, թե Սերժ Սարգսյանի «հագով է կարվել», իսկ հիմա ինքը Ալիևի և էրդողանի հագով սահմանադրություն է «կարում», չեն էլ թաքցնում, ասում են՝ այո՛, Ալիևը մեր սահմանադրության մեջ խնդիր է տեսնում, պետք է այդ խնդիրը լուծենք, եթե անգամ խաչ քաշենք մեր պատմության ու ինքնության վրա»,- ընդգծեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ