Fitch-ը 2024-ին ՀՀ-ի տնտեսական աճը ակնկալում է 6%, բայց ռիսկ է տեսնում Բաքվի հետ առկա հարցերի մասով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

ֆ

 

Fitch-ը 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։

Գործակալությունը պահպանել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում, սակայն աշխարհաքաղաքական ռիսկեր է տեսնում՝ կապված Երևանի և Բաքվի միջև մի շարք վիճահարույց հարցերի հետ։

Խոսքը «Հայաստանի տարածքով Ադրբեջանի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև ցամաքային հաղորդակցության, որոշ տարածքներում սահմանազատման մասին է»։ Fitch-ի փորձագետները մտահոգված են նաև առևտրի և էներգետիկայի ոլորտում Հայաստանի կախվածությունից և լուրջ դիվերսիֆիկացում չեն ակնկալում՝ չնայած Երևանի փորձերին։

 

 --00—ԱՊ