Լավ լուր. Հայաստանի տնտեսությունը սկսել է շնչել․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը մեկ ամսում աճել է 10.6 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 3.1 տոկոսով: Այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, 9.4 տոկոսով աճել են շինարարության ծավալները, իսկ առեւտրի շրջանառությունը՝ 5.2 տոկոսով:

Նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտի օգոստոս-սեպտեմբեր ամիսների վերաբերյալ ցուցանիշները Վիճակագրական կոմիտեն դեռ չի հրապարակել, բայց ներկայացված են այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալները. մեկ տարվա ընթացքում արձանագրվել է աճ 0.5 տոկոսի չափով: Հայաստանի վիճակագրական կոմիտեն գնանկում է արձանագրել սպառողական շուկայում 0.2 տոկոսի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ նաեւ, որ արտահանման եւ ներմուծման ծավալներն են մեկ ամսվա ընթացքում զգալի աճել. ՎԿ տվյալներով՝ արտահանման աճը կազմել է 8.7, ներմուծմանը՝ 2.7 տոկոս:

Երեկ էլ ՀՀ վարչապետը խոսել էր հարկ վճարողների վարքագծի մասին՝ ասելով. «Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին՝ նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։ Արդյունքում տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի՝ շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում, ինչն այնքան անհրաժեշտ է մանավանդ՝ հիմա»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս