ԱՄՆ ներկայացուցիչները ԳՇ պետի հետ քննարկել են ԶՈՒ-ին օգնելու ու մարտահրավերներին դիմակայելու հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

կ.j

Պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտի և ԱՄՆ այլ ներկայացուցիչների մասնակցությամբ անցյալ շաբաթ Երևանում տեղի է ունեցել պաշտպանության կերպափոխման հարցերով աշխատաժողով։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ աշխատաժողովի ընթացքում Հայաստանի պաշտպանական ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկվել են ՀՀ զինված ուժերին օգնելու և գործընկերների հետ փոխգործակցելիության մեծացման հնարավորությունները, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու հարցեր։

--00—ԼՀ