ԼՀԿ-ն խորհրդարանական լսումներ է նախաձեռնել՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակից ելքերը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News    

ԼՀԿ

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակից ելքերը և ներկայացնելու համար անհրաժեշտ գործողությունների ճանապարհային քարտեզը։

Լսումներն անցկացվելու են 2020 թվականի դեկտեմբերի 7-ին, առավոտյան 11։00-ին, Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում:

Լսումներին մասնակցելու և ելույթներ ունենալու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ գրանցվել [email protected] էլ․ հասցեին նամակ գրելով կամ զանգահարելով 011 513 423 հեռախոսահամարով՝ հատուկ նշելով նաև ելույթ ունենալու ցանկության մասին։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս