Թրամփն առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

թր.

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կրկին առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների Պալատի անդամ Կլաուդիա Թեննիի (հանրապետական՝ Նյու Յորքից) կողմից։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

Արժանիքը, որի համար Թրամփին, ըստ ամերիկացի օրենսդիրի, պետք է մրցանակ շնորհվի, աջակցությունն է «Աբրահամյան համաձայնագրերի»՝Իսրայելի և ԱՄԷ-ի ու Բահրեյնի միջև հարաբերությունների կարգավորման փաստաթղթերի ստորագրմանը։ 

--00—ԼՀ