Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Screenshot_2

Իջևան-Ղազախ սահմանին մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին։ Այս հանդիպմանը, ինչպես հայտարարվել է նախապես, կսահմանվեն փաստաթղթերի տեսակները, կնույնականացվեն քարտեզները։

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովները մինչ այժմ 5 հանդիպում են անցկացրել։

--00—ՅՄ