Որո՞նք են ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթերը. պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

l-0x81wh-1920x1118z-0.4094

ՀՀ ՆԳ նախարարությունը պարզաբանել է, թե որոնք են ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթերը:

«Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթերն են անձնագիրը, որն իր նկարագրով համապատասխանում է ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես «070» ծածկագրով և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը, որոնք տրվում կամ փոխանակվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետությունում` ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:

Ընդ որում, ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը և «070» ծածկագրով անձնագիրը Հայաստանի Հանրապետությունից դուրս գնալիս և ՀՀ մուտք գործելիս վավեր են միասին գործածելու պարագայում»:

--00—ՅՄ