Պսկով ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

վվ

Պսկովի մարզի Պուշկինոգորսկի շրջանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 13 երեխա։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

«Նախնական տեղեկություններով՝ տուժել է 17 մարդ՝ 4 մեծահասակ և 13 երեխա՝ 15-16 տարեկան։ Մի քանի հոգի հոսպիտալացվել են, մնացածները տեղում բուժօգնություն են ստանում»,- ասվում է հրապարակման մեջ։

--00—ԼՀ