ՀՀ խաղաղապահ ուժերի բրիգադը նոր հրամանատար ունի, թարմացվել է ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

պմ.

Հանրապետության նախագահի հրամանագրով  ՀՀ ՊՆ-ում տեղի են ունեցել մի շարք նշանակումներ։

Մասնավորապես․

Գնդապետ Արսեն Մանգասարյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ։

Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ։

Կարեն Գրիգորյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալ։

Թեմուր Շահնազարյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Համլետ Լևոնյանը նշանակվել է խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար։

Արմեն Սեյրանյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետի պաշտոնում։

Վիգեն Մկրտչյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։

--00—ԼՀ