Եվրոպայի երկինքը կպաշտպանի նաև Թուրքիան․ Գերմանիայի պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

գեր

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել է, որ եվրոպական երկրների ընդհանուր պաշտպանության համար ստեղծված «Եվրոպական երկնքի վահան նախաձեռնությանը» (ESSI) կմասնակցեն նաև Թուրքիան և Հունաստանը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նշելով, որ երկու երկրների մասնակցությամբ նախաձեռնությանը մասնակցող երկրների թիվը հասել է 21-ի` Պիստորիուսը հայտնել է․ «Այսքան կարճ ժամանակում մենք շատ լավ թվի ենք հասել»։

Հիշեցնենք, որ  ՆԱՏՕ-ում Գերմանիայի մշտական​​ ներկայացուցչությունում կայացել էր «Եվրոպական երկնքի վահան նախաձեռնության» (ESSI) Թուրքիայի և Հունաստանի մասնակցությունը կարգավորող փաստաթղթի ստորագրման արարողությունը,որին ներկա է գտնվել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:

--00—ԼՀ