Ծաղկաձորում 18-ամյա տղան կվադրոցիկլով բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Screenshot_7

Երեկ՝ փետրվարի 18-ին, կվադրոցիկլի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 18-ամյա Նարեկ Մ.-ն իր վարած BRP մոդելի կվադրոցիկլով Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նարեկ Մ.-ն և նրա հետ կվադրոցիկլում գտնվող ուղևոր, Երևանի բնակիչ, 18-ամյա Սուրեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ