Շահրամանյանին հարցաքննության են հրավիրել, մեքենաներ են յուրացվել, հաղորդում է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին Հակակոռուպցիոն կոմիտեից ծանուցագիր են ուղարկել՝ առաջիկա օրերին Կոմիտե ներկայանալու պահանջով։  Այս մասին այսօր դատարանի բակում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցը նշեց, որ Շահրամանյանին դատարան են կանչել իր ներկայացրած հաղորդման հիման վրա։ Նա նշեց, որ դա կապված է մեքենաների յուրացման հետ։

«Սա առաջին դեպքը չէ, որ Շահրամանյանին կանչում են հարցաքննության, հստակ թիվը չեմ կարող նշել, բայց նա նախկինում էլ է կանչվել ՔԿ հարցաքննության»,- աաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ