Որոշ շրջանակների մտահոգել էր Ադրբեջանի և Հայաստանի պայմանական սահմանին տիրող անդորրը․ Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

photo_2024-02-26_11-50-49

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի խոսքով, վերջին 5 ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին իբր տիրել է խաղաղություն ու անդորր, չնայած նրան, որ այդ ընթացքում պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ ԱՊԱ-ի փոխանցմամբ, այս մասին Բայրամովը ասել է լրագրողների հետ զրույցում։

Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի, այդ ընթացքում որոշ շրջանակներ մտահոգված են եղել այս հարցով և արել են ամեն ինչ իրավիճակը փոխելու և լարվածություն ստեղծելու համար։

--00—ՅՄ