Համագործակցության հուշագիր՝ Ֆրանսիայի Անտոնի քաղաքի և ՀՀ թեթև ատլետիկայի ֆեդերացիայի միջև

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

ֆֆ

 

Փետրվարի 26-ին, 2024թ․ Փարիզի օլիմպիական խաղերին ընդառաջ, Ֆրանսիայի Անտոնի քաղաքի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Այս հուշագրով Անտոնի քաղաքը պատրաստակամություն է հայտնում Օլիմպիական խաղերին ընդառաջ և դրանց ընթացքում ընդունել հայ մարզիկներին՝ վերջիններիս տրամադրելով նաև քաղաքի սպորտային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ 

Հուշագիրը ստորագրեցին Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենան, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը։

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողության կապակցությամբ իր ելույթում դեսպանության ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց Անտոնի քաղաքին, ի դեմս քաղաքապետ Սենանի, մշտապես Հայաստանի և հայ ժողովրդի կողքին լինելու համար, ինչի վառ վկայությունն է արդեն շուրջ երեք տարի Անտոնիի քաղաքապետարանի առջև ծածանվող ՀՀ դրոշը։ Նա կարևորեց Անտոնիի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը, ինչը Հայաստանի և Անտոնի քաղաքի միջև ջերմ կապերը համալրում է նաև մարզական բովանդակությամբ։

Հուշագրի ստորագրմանը ներկա էին Անտոնիի փոխքաղաքապետ Վենսան Նեհմեն, քաղաքային խորհրդի անդամներ, Ֆրանսիայի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի ներկայացուցիչներ։

--00—ՍՊ