Ռուսաստանը, որպես դաշնակից, չի օգնում Հայաստանին. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, հրաժարվում է օգնել Հայաստանին։ Նա այս մասին այսօր հայտարարեց ԱԺ-ում։

«Ես չգիտեմ, թե ինչ խնդիր պետք է ստեղծի Ռուսաստանը, հարձակվի մեզ վրա, պատժամիջոցներ սահմանի, մենք պաշտպանության կարիք ունեինք թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում։ Մեր երկիրն ու մեր մարդիկ անսպառ չեն, այդքան ռեսուրս չունենք, որ սպասենք, թե մեր տղաների հաշվին և մեր երկրի սահմանների հաշվին երբ է օգնելու։ Ու՞ր են նրանց դաշնակցային պարտականությունները։ Միշտ դրանք որևիցե մեկնաբանությամբ գցում են իրենց վրայից»,– նշեց նա ճեպազրույցում։

--00—ԼՀ