Տիրան Խաչատրյանի գործով միջնորդության վճիռը դատարանը կհրապարակի մարտի 4-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

դ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում,  նախագահությամբ դատավոր Դիանա Ղուկեյանի, ավարտվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի և մյուսների գործով առաջին դռնբաց դատական նիստը։ Դատարանը հեռացավ՝ քննելու Խաչատրյանի՝ կալանքը գրավով փոփոխելու մասին փաստաբանների միջնորդությունը, որը կհրապարակվի մարտի 4-ին ժամը՝ 11։00-ին։

Նշենք, որ Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն)։

Հիշեցնենք, որ կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում գտնվող «Էրիկի մոտ» ռեստորանում, ինչի հետևանքով նախաձեռնվել է քրեական վարույթ, Տիրան Խաչատրյանը և Նորայր Սաֆարյանը կալանավորված են: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԱՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանի որդուն՝ Ակսեն Սաֆարյանին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը միջնորդել էր փոխել Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը՝ կիրառելով կա՛մ վարչական հսկողություն, կա՛մ տնային կալանք, կա՛մ այլընտրանք՝ 2 մլն դրամի չափով գրավ։

 

--00—ՍՊ