Փորձել էին էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ձուկ որսալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

timthumb (1)

ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ 51 և 54 տարեկան երկու տղամարդ, նախնական համաձայնության գալով, որոշել են էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ապօրինի ձուկ որսալ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտի 3-ին, ժամը 12.50-ին, վերոհիշյալ տղամարդիկ գետի ափին հայտնաբերվել, էլեկտրական հոսանքի գործադրմամբ ձուկ որսալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ ներկայացրել են ձուկ որսալու ցանցը՝ ամրացված էլեկտրական հոսանքի հաղորդալարով:

Հրազդանցի տղամարդիկ, ապօրինի ձուկ որսալու պարագաները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ