Արփա գետից զանգվածաբար ոչնչացման եղանակով ձուկ էին որսում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

րփ

Փետրվարի 24-ին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 45 և 47 տարեկան երկու տղամարդ Արփա գետի՝ Ագարակաձոր բնակավայրի կամրջի հարակից ափին, զանգվածաբար ոչնչացման եղանակով, ձուկ են որսում:

Ստացված տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները նշված վայրում նրանց հայտնաբերել, հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են բաժին։ Դեպքի վայրում գտնվող նրանցից մեկի «ՎԱԶ-2121»-ում եղել են ձկնորսական ցանցեր, էլեկտրական սարք, էլեկտրական եղանակով որսացած ձկները և ռետինե ձկնորրսական հագուստներ:

Եղեգնաձորի երկու բնակիչն էլ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 --00—ԼՀ