«Օսկարի» արժանացած ֆիլմում Բաքվի հայերի ջարդերի մասին դրվագ կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

image_750x_65eec289f3ed1

Ժամեր առաջ Լոս Անջելոսում կայացած «Օսկար» -ի 96-րդ մրցանակաբաշխությունում «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» ճանաչված «Վերանորոգված վերջին խանութը» ֆիլմում դրվագ կա Բաքվում ապրած հայերի մասին։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում։ Այն պատմում է ուսանողական երաժշտական գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանի մասին։ Նա ծնվել–մեծացել է Բաքվում, բայց 1987–88 թթ. հետո Ադրբեջանում սկսեցին տեղի բնակիչ հայերի նկատմամբ բռնաճնշումներն ու ջարդերը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիա-ն։

2024 թվականի փետրվարի 16–ին ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ում և Կանադայում ավելի քան 700 անգամ։

--00—ՅՄ