Հասարակությունը ամենաշատը գոհ է ՀՀ զինված ուժերից, դժգոհ՝ ԱԺ-ից․ հարցման արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

MyCollages

Միջազգային Հանրապետական Ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ, ԲՐԵՎԻՍ ընկերությունը 2023 թվականի դեկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է հեռախոսային հարցում 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների շրջանում։

Հարցմանը մասնակցել է 1,508 մարդ։

Այն հարցին, թե ինչպես կգնահատեն ՀՀ մի շարք կառույցների, մասնավորապես, Ազգային ժողովի, Զինված ուժերի աշխատանքը, հարցվածների 30 տոկոսը լիովին գոհունակություն է հայտնել ՀՀ Զինված ուժերի աշխատանքի վերաբերյալ, ավելի շուտ գոհ է՝ 34 տոկոսը, ընդհանրապես գոհ չէ 17 տոկոսը։

Ազգային ժողովի աշխատանքից դժգոհ է հարցվածների 47 տոկոսը, գոհ է հարցվածների միայն 7 տոկոսը։

Վարչապետի աշխատակազմի աշխատանքից դժգոհ են հարցվածների 31 տոկոսը, գոհ են 19 տոկոսը, նախագահի աշխատակազմի աշխատանքից դժգոհություն են հայտնել հարցվածների 33 տոկոսը, գոհ են 12 տոկոսը։

Հարցված քաղաքացիների 22 տոկոսը բարձր են գնահատել ԱԱԾ-ի աշխատանքը, 23 տոկոսը՝ Ոստիկանության, ԱԱԾ-ից դժգոհել են 22 տոկոսը, ոստիկանությունից՝ 19 տոկոսը։

Դատարանների աշխատանքից դժգոհել են մասնակցիների 30 տոկոսը,գոհ են միայն 9 տոկոսը, իսկ Դատախազության աշխատանքից դժգոհել են 33 տոկոսը, գոհ են 11 տոկոսը։

--00—ՅՄ