Թմրանյութերից մինչև մարդասպանություն. 8 մարզիկ, որոնք կատարել են ծանրագույն հանցագործություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

ը
Վերջին շրջանում սպորտային լրատվական աշխարհը ցնցել էր հոլանդացի հարձակվող Քուինսի Պրոմեսի անվան շուրջ ծագած սկանդալը։ Հոլանդիայի դատախազությունը «Սպարտակի» հարձակվողին մեղադրանք է առաջադրել թմրանյութերի մաքսանենգության համար։ Նրան կասկածում են 650 և 720 կիլոգրամ քաշով կոկաինի երկու բեռների ներմուծման գործում ներգրավվածության մեջ։ Դրանք հայտնաբերվել են Անտվերպեն նավահանգստում դեռևս 2020 թվականի հունվարին։ Դատախազությունը կարծում է, որ ֆուտբոլիստը 200.000 եվրո է ներդրել թմրանյութերի մեջ՝ պլանավորելով դրանց վաճառքից վաստակել 6 մլն եվրո։ Նշվում է, որ այդ մասին հայտնի է դարձել հեռախոսազրույցների գաղտնալսումից հետո։  Հունիսին Ամստերդամի դատարանը Քուինսի Պրոմեսին դատապարտեց 1,5 տարվա ազատազրկման՝ իր զարմիկին դանակահարելու համար։ Ֆուտբոլիստը որպես փոխհատուցում պետք է տուժողին վճարի նաեւ 7000 եվրո։ Ինքը՝ Պրոմեսը, չէր ներկայացել դատական ​​նիստին և վերաքննիչ բողոք էր ներկայացրել այս դատավճռի դեմ։

Այս պրոցեսը դեռ շատ ջուր է քաշելու։ Քանի դեռ Պրոմեսը «դատվում» է, եկեք հիշենք աշխարհահռչակ մյուս մարզիկների «չարությունները»։  Այս մասին հայտնում են armsport.am-ից։

 

Դանի Ալվես

Բրազիլացի պաշտպանը ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր պաշտպաններից է, խաղացել է աշխարհի ուժեղագույն լիգաներում և թիմերում, դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող։ Բոլորը Ալվեսին ճանաչել են որպես կենսուրախ ու կատակասեր մարդու։ Սակայն 2023 թվականի վերջին «պուպուշ» կերպարը փոշիացավ, երբ մամուլում տարածվեց տեղեկություն նրա ձերբակալության մասին։ Ալվեսին բերման են ենթարկել դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի «Sutton» գիշերային ակումբում մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու կասկածանքով: Դիմումատուի խոսքով՝ 39-ամյա Ալվեսը գիշերային ակումբում խնջույքի ժամանակ մոտեցել է իրեն և առանց նրա համաձայնության, ձեռքը մտցրել նրա ներքնազգեստի մեջ: Ըստ տուժողի ցուցմունքի՝ երբ իրեն հաջողվել է փախչել ֆուտբոլիստից, այդ մասին հայտնել է ընկերներին և գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցներին, ովքեր դիմել են կատալոնական ոստիկանություն։ Մեղադրանքներից հետո Դանին հաստատել է, որ դեկտեմբերի 30-ին եղել է «Sutton» ակումբում, սակայն հերքել է, որ իր կողմից ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորվել. «Ես երբեք չեմ ներխուժել մարդկանց անձնական տարածք: Սա ինձ ու իմ սիրելիներին վնասելու փորձ է»,- ասել է նա։

Բայց Ալվեսի համար ամեն ինչ հարթ ու սահուն չանցավ։ Դատարանը բավարար համարեց բոլոր ապացույցները, Դանի Ալվեսի գործողությունները որակեց որպես բռնաբարություն ու դատապարտեց 4,5 տարվա իրական ազատազրկման։ Դատարանի դահլիճում նստած Ալվեսն ուներ խղճուկ տեսք, սակայն ոչ դա, ոչ էլ իր փառահեղ կարիերան հաշվի չառնվեց։ Այժմ Ալվեսը բանտում է, իսկ իր անունը հավերժ հեռացվել է «Բարսելոնայի» լեգենդների շարքից։

 Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ