ՀՀ-ի և Վրաստանի միջև ստորագրվել է Ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Հայաստանը հաստատում է իր պատասխանատվությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Այս մասին այսօր Վրաստանի վարչապետի Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ այսօր քննարկում է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջեւ սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունը։

«Մենք գիտենք և տեսնում ենք, որ Վրաստանը ոչ միայն շահագրգռված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ, այլև արդյունավետ քայլերով փորձում է նպաստել այդ գործընթացին»։

Փաշինյանը իր ելությում վերհիշեց Վրաստանում տեղի ունեցած նախորդ նիստը,  և կարևորեց Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրված ռազմական համատեղ հռչակագիրը։

«Դա հավակնոտ հեռանկար է ուրվագծում բոլոր բնագավառներն ընդգրկող մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար»։

--00—ԼՀ