ԱԺԲ անդամներ էին Նորքի ոստիկանության վրա հարձակվողները. ՆԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

«Մենք նախնական տեղեկատվություն տրամադրել ենք, նշել ենք, որ 3 հոգի են եղել, նրանց անվան առաջին տառերն ենք հրապարակել»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյան՝ խոսելով այն մասին, թե ովքեր են եղել Նոր Նորքի բաժին մտած զինված անձինք։

ՆԳՆ խոսնակը հրապարակեց նախնական տեղեկություն զինված անձանց մասին, նա նշեց․

«Ըստ մեր տեղեկությունների, նախնական տվյալներով, նրանք ԱԺԲ խմբավորման անդամներ են եղել»։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 17։00-ի սահմաններում, երեք անձ փորձել է ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2–ը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Նրանց վիճակը միջին ծանրության է։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ