«Ռոսատոմը» պատրաստ է իրականացնել նոր ատոմակայանի ցանկացած նախագիծ, որը կընտրեն ՀՀ իշխանությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

461451

«Ռոսատոմը» պատրաստ է իրականացնել նոր ատոմակայանի ցանկացած նախագիծ, որը կընտրի Հայաստանի իշխանությունը։ Այս մասին Սոչիում ընթացող «ԱՏՈՄԷՔՍՊՈ-2024» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի բաժնի տնօրեն Կիրիլ Կոմարովը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է «Ռոսատոմ»-ի համար՝ հատկապես նշելով հայ և ռուս մասնագետների համատեղ աշխատանքը՝ ուղղված հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացմանը։

«Թե հաջորդ որ բլոկը պետք է կառուցվի, կախված է ՀՀ կառավարության որոշումից, կան տարբեր կանխատեսումներ, թե ինչ հզորության բլոկ է պետք, ինչ-որ մեկն ասում է, որ պետք է փոքր բլոկներ կառուցել, ես շփվում եմ Հայաստանի էներգետիկ մեր գործընկերների հետ, կա այդ կարծիքը, և «հազար տոննա բլոկը» կարող է հետաքրքիր լինել, հատկապես, եթե ապահովվի մասնակի արտահանում դեպի հարևան երկրներ, օրինակ՝ Վրաստան»,- ասել է Կոմարովը։

Այսպիսով, Հայաստանի ղեկավարությունը դեռ պետք է որոշում կայացնի այս հարցում։

Նրա խոսքով, անհրաժեշտ է Հայաստանի կառավարության հետ միասին գտնել այնպիսի լուծում, որը մի կողմից լավագույնս կբավարարի Հայաստանի էներգետիկ համակարգի կարիքները, մյուս կողմից՝ թույլ կտա ձեռք բերել ամենաէժանն ու առավելագույնը։ Դա անելու համար հարկավոր է ողջամիտ հավասարակշռություն գտնել:

--00—ՅՄ