ՌԴ-ն դեմ չէ, որ Հայաստանը դիվերսիֆիկացնի իր հարաբերությունները, մեզ այլ բան է մտահոգում. Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Ռուսաստանը դեմ չէ, որ Հայաստանը դիվերսիֆիկացնի իր արտաքին հարաբերություններն այլ գործընկերների հետ, Մոսկվան ինքն էլ է գնում այդ ճանապարհով, մեզ տագնապեցնում է, որ որոշ ուժեր, որոնք ցանկանում են դառնալ ՀՀ-ի «կուրատոր», փորձում են դրա մեջ դնել հակառուսական քաղաքականություն։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա նաև հավելել է, որ ՌԴ-ն համարում է Հայաստանի սուվերեն իրավունքը զենք ձեռք բերել օրինակ Ֆրանսիայից։ «Ոչ ոք չի խանգարում, որ Հայաստանը գնա այդ ճանապարհով , ոչ մեկ նոտա չի տալիս։ Բայց իմ համոզմունքն այն է, որ սխալ է, թե ՌԴ-ն չի կարողանում ապահովել իր անվտանգային պարտականությունները», - նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

--00—ԱՊ