Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահները տեղակայվել են Փաշինյանի խնդրանքով. Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետերը տեղադրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Չեմ նշի անգամ մեր դիտորդների տեղակայումը, որոնք վարչապետի Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով Ռուսաստանի հաշվին տեղադրվել են Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, որպեսզի օգնեն կայունացնել իրավիճակը 2020 թվականին»,- նշել է նա և հավելել, որ հայկական կողմը երբեք չի որոշել օրինականացնել ռուսական դիտակետերի տեղակայումը։

--00—ԼՀ