Վլադիմիր Պուտինը ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վոլինկինին նշանակել է Թուրքմենստանում Ռուսաստանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

rf

Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Իվան Վոլինկինին Թուրքմենստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան նշանակելու մասին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

ՌԴ նախագահի մեկ այլ հրամանագրով պաշտոնանկ է արվել Ալեքսանդր Բլոխինը, ով դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2011 թվականից։

Նշենք, որ Իվան Վոլինկինը 2013 թվականի մարտի 21-ից մինչև 2018 թվականի ապրիլի 6-ը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր։

--00—ԱՊ