Ռեալը հաղթեց Աթլետիկին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

2024-4-1-1-26-42-656x375

Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալել էր «Աթլետիկին»։ Հանդիպումն ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։

«Ռեալից» դուբլի հեղինակ դարձավ Ռոդրիգոն՝ աչքի ընկնելով 8-րդ և 73-րդ րոպեներին։

«Ռեալը» 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Աթլետիկը» 56 միավորով 4-րդ տեղում է։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ