ԵՄ-ն անհանգստացած է Սիրիայում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի ենթադրյալ հարվածի առնչությամբ․ Ստանո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

1133834

Եվրամիությունը անհանգստացած է Սիրիայում Իրանի դիվանագիտական ​​շենքերին  Իսրայելի հարվածի առնչությամբ, քանի որ տարածաշրջանում իրադրության էսկալացումը ոչ ոքի շահերից չի բխում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում կայացած  ճեպազրույցում ասել է ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Մենք անհանգստացած ենք Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դիվանագիտական ​​շենքերին Իսրայելի ենթադրյալ հարվածից: Մեր դիրքորոշումն այն է, որ այս չափազանց պայթյունավտանգ տարածաշրջանային իրավիճակում հույժ կարևոր է դրսևորել զսպվածություն, քանի որ տարածաշրջանում հետագա էսկալացումը չի համապատասխանում որևէ մեկի շահերին», - նրա խոսքերն է մեջբերում Barron’s լրատվական հարթակը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և հինգ սպաներ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ