Ամենաբարեկամ երկիրը համարվել է Ֆրանսիան 78.1%, հաջորդը Հնդկաստանն է 68.5%, Իրանը 57.8%. «GALLUP»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Որպես բարեկամական երկիր ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Ֆրանսիան՝ 78.1%-ով, 12%-ը չեզոք են Ֆրանսիայի հետ կապված, իսկ 8,8 տոկոսը կարծում է, որ այն ոչ բարեկամ երկիր է։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ՀՀ բնակչությունը ո՞ր երկրին է համարում բարեկամ։

Նավասարդյանը նշեց, որ ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Հնդկաստանը՝ 68.5 տոկոսով, այնուհետև Իրանը՝ 57.8% ցուցանիշով։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ