Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ Իրան, Իսրայել, Լիբանան և Պաղեստին մեկնելուց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Ֆրանսիայի-ԱԳՆ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել առաջիկա օրերին զերծ մնալ Իրան, Լիբանան, Իսրայել և պաղեստինյան տարածքներ մեկնելուց։ Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է գերատեսչության թվիթերի էջում։

Նշվում է, որ նման զգուշացումը կապված է Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիայի ռիսկերի հետ:

--00—ՅՄ