Թուրքիայի դերը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում աճում է` դա խրախուսվում է ԵՄ որոշ պաշտոնյաների կողմից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

տի

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայաստանին անվտանգության երաշխիքներ խոստացող երկրներն ու կառույցները նախ պետք է կանգնեցնեն Ադրբեջանին մատակարարվող սպառազինության գործընթացը, զսպեն Թուրքիայի մխրճումը հայ-ադրբեջանական բանակցություններ:

Սակայն լրիվ հակառակն է. Թուրքիայի դերը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում գնալով աճում է` դա խրախուսվում է նաև ԵՄ որոշ պաշտոնյաների կողմից, իսկ տարբեր երկրներից Ադրբեջան ռազմական մատակարարումների վրա պարզապես «աչք է փակվում»:

Հիմա այս ֆոնին տարատեսակ դրամաշնորհները, խոստումներն ու խրախուսանքները ոչինչ են, եթե մի ձեռքով Արևմուտքը հայաստանյան իշխանությունների թշերն է կմճտում, սակայն անտեսում իր դաշնակից Թուրքիայի լարվածության հրահրումն ու Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ կեցվածքը»:

--00—ԼՀ