ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Ուկրաինային Hawk ԶՀՀ-ների սպասարկման համակարգի հնարավոր վաճառքին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

g

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային Hawk զենիթահրթիռային համալիրների սպասարկման համար 138 մլն դոլարի համալիրների հնարավոր վաճառքին: Այդ մասին հայտնում է Պենտագոնի անվտանգության ոլորտում համագործակցության գործակալությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Կիևն ավելի վաղ հարցում էր ուղարկել Hawk-ի ապահովման հետ կապված սարքավորումների և ծառայությունների գնման համար: Խոսքը, մասնավորապես, կապի և ֆունկցիոնալ համատեղելիության ապահովման համար նախագծման և ինտեգրման, Hawk-ի արդիականացման և համակարգային վերանորոգման, օժանդակ սարքավորումների, տեխնիկական փաստաթղթերի, պահեստամասերի տրամադրման, վերապատրաստման անցկացման և այլնի մասին է։

Նշվում է, որ գործակալությունն արդեն տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին հնարավոր վաճառքի մասին: Ուկրաինային Hawk ԶՀՀ-ների սպասարկման համակարգի վաճառքի անհրաժեշտությունը Պետդեպարտամենտում բացատրել են «արտակարգ իրավիճակով»։

Հայտարարության մեջ ասվում է, որ հնարավոր վաճառքը համապատասխանում է ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակներին, ինչպես նաև «թույլ կտա ապահովել գործընկեր երկրի անվտանգությունը, որը Եվրոպայում քաղաքական կայունության և տնտեսական առաջընթացի շարժիչ ուժն է»։ 
 

--00—ՍՊ