Իսրայելցիները սադրում են Երուսաղեմում իրավիճակը․ հայ հոգևորականների ուղղությամբ քարեր են շպրտվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

dd

«Կովերի պարտեզում» շարունակվում են հետապնդումները Երուսաղեմի հայ համայնքի նկատմամբ։ Ակտիվիստները նոր տեսանյութ են հրապարկել, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգևորականների ուղղությամբ քաղաքացիական հագուստով անձինք քարեր են շպրտել։

Նշենք, որ այս օրերին «Կովերի պարտեզում» իրավիճակը սադրել են նաև իսրայելցի ոստիկանները, որոնք ուժով դուրս են բերել արգելապատնեշը։ 

Հայկական թաղամասում գտնվող «Կովերի պարտեզի» հողատարածքների վիճահարույց վաճառքից հետո զինված վերաբնակիչները և ոստիկանությունը պարբերաբար «ստուգումներ» են իրականացնում հին քաղաքի հայկական մշակույթի վերջին հենակետը հանդիսացող թաղամասում:

Հիշեցնենք՝ իսրայելցի վերաբնակիչներն ավելի վաղ ապօրինաբար(ոստիկանության թողտվությամբ)` բռնի ճանապարհով մուտք էին գործել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող Կովերի պարտեզ՝ փորձելով հայերին ապօրինաբար դուրս մղել և փորձել փոխել իրավիճակը [ստատուս քվոն] տեղում։

--00—ՍՊ