Նոր սարքավորումներ, որոնց շնորհիվ հնարավոր է իրականացնել պայթյունատեխնիկական փորձաքննություններ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

photo_2024-04-12_12-19-40

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Ձգաբանական և պայթյունատեխնիկական փորձաքննություններ իրականացնող բաժինը  ձեռքն է բերել ժամանակակից նոր սարքեր և սարքավորումներ, որոնց շնորհիվ հնարավոր է իրականացնել պայթյունատեխնիկական փորձաքննություններ՝ դեպքի վայրից վերցված նմուշներում հայտնաբերելով պայթուցիկ նյութերը՝ պարզելով այդ նյութերի նյութի համակցությունը։

Նախկինում նման փորձաքննությունը տևել է առնվազն 2–3 օր, իսկ այժմ  այն իրականացվում է ընդամենը 5 րոպեի ընթացքում։

Նորագույն սարքավորումները շնորհիվ կիրառվող մեթոդների նկատմամբ ունեն առավելագույն ճշտություն և զգայունություն։

Կենտրոնի նոր սարքավորումներից է նաև փամփուշտների, կրակման պիտանելիությունը ստուգող սարքը, որը հնարավորություն է տալիս առանց համապատասխան տրամաչափի զենքերի և փորձադաշտային պայմանների, կատարել   4,5–15 մմ. տրամաչափի ակոսափող զենքերի, ինչպես նաև մինչև 12 տրամաչափի ողորկափող հրազենների, փամփուշտների ստուգում։Նախկինում նման փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ էր համապատասխան զենքերի առկայությունը, սակայն Կենտրոնում դրանց  ոչ բոլոր տեսակներն էին

առկա։

--00—ՅՄ