Սուրեն Պապիկյանը հետևել է սպաների շարային և ֆիզիկական պատրաստության ստուգման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

photo_2024-04-15_14-24-37

Ապրիլի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գերատեսչության վարչական համալիրում հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին։

Քառօրյա ատեստավորման առաջին օրը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ գործող քննական հանձնաժողովը ստուգել է սպաների շարային և ֆիզիկական պատրաստության մակարդակը։

Առաջիկա օրերին ատեստավորման գործընթացին ներգրավված զինծառայողները քննություններ կհանձնեն նաև կրակային և մասնագիտական պատրաստություն առարկաներից։

--00—ՅՄ