Վարդան Այվազյանն ու ընտանիքի անդամներն անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործով․ «Հետք»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

l-i7THon7eCe

«Հետք»-ը գրում է․ «Բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Վարդան Այվազյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին։ Նախկին պաշտոնյային ու ընտանիքի անդամներին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Նրանք իրավունք ունեն ներկայացնելու դիրքորոշում՝ ուսումնասիրության վերաբերյալ։

Վարդան Այվազյանից բացի, ուսումնասիրվել և ամփոփոգրեր են կազմվել վերջինիս կնոջը՝ Մարիամ Գինոսյանին, որդուն՝ Սուրեն Այվազյանին, դստերը՝ Արմինե Այվազյանին և եղբորը՝ Գագիկ Այվազյանին պատկանող գույքի վերաբերյալ։ Դատախազություն է հրավիրվել նաև Հարություն Մուրադյանը։ Վերջինս Այվազյաններին պատկանող ընկերություններից մեկի աշխատակցի ամուսինն է։ Ամենայն հավանականությամբ նրա անվամբ գրանցված գույքը վերագրվում է Այվազյաններին։

Նշված անձիք պետք է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ներկայանան ապրիլի 19-ին»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ