Իսրայելի ՊՆ նախարարը հայտարարել է՝ այլ ելք չունեն, քան պատասխանել Իրանի հարձակմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ff

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին հայտարարել է, որ Իսրայելն անպայման կպատասխանի Իրանի հարվածին, 

«Իսրայելն այլ ելք չունի, քան պատասխանել Իրանի հարձակմանը»,-նշել է նա՝ չհստակեցնելով, թե երբ դա տեղի կունենա և ինչպիսին կլինի պատասխանը, փոխանցում է Axios պարբերականը։

--00—ՍՊ