Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոլովակը 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

ֆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տավուշի թեմի հրապարակած տեսահոլովակը, որտեղ բացահայտվում է Նիկոլ Փաշինյանի ասած սուտը, թե Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում նախկինում պատարագներ չեն մատուցվել, միայն սկզբնաղբյուրի՝  Տավուշի թեմի երիտասարդաց պատասխանատու Թովմաս ուրարակիր Առաքելյանի ինստագրամյան էջում 2 օրվա ընթացքում 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել։

«Ես որեւէ ձեւով չեմ մեկնաբանում այդ տեսանյութը, որովհետեւ ուղերձն ավելի քան հստակ է, տեսանելի ու հասկանալի։ Այս պահին շուրջ 1200 մեկնաբանություն կա տեսանյութի տակ, այդ մեկնաբանություններն առավել քան խոսուն են», - ասաց Թովմաս ուրարակիր Առաքելյանը»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ