«Շանթ դաշինք». Հայր և որդի պատրաստվում են ընտրությունների․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

դ

«Իրավունք» թերթը գրում է. «Տեղի ունեցավ «Շանթ դաշինք» կուսակցության երկրորդ համագումարը, որի ժամանակ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանն ընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում` առաջիկա երեք տարիների համար: Նա հայտարարեց, որ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին։

«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական հաջորդ ընտրություններին։ Ընտրությունները` կլինեն հերթական, կլինեն արտահերթ, մենք պատրաստվում ենք մասնակցել հաջորդ պառլամենտական ընտրություններին։ Այս ընտրապայքարում մեզ կառաջնորդի Շանթ Հարությունյանը»,-ասաց Շահենը»:

Ավելին՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ