ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ 14 մարդու է ձերբակալել:
Նրանք խախտել են հասարակական կարգը, դիմադրություն ցույց տվել, հայտնում է գերատեսչությունը։ Բացի այդ, իրավապահներից մեկը տուժել է, նրան բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ձերբակալվածների թվում է ընդդիմադիր «Գիրչի-ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն:
--00—ՍՊ