ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Կառավարությունից մանրամասներ են հայտնել վարչապետ Փաշինյանի՝ Տավուշ այցից։
Նշվում է, որ Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչներին Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։
Փաշինյանը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում Կառավարության կողմից իրականացվող անհատական բնակելի տների կառուցման ծրագրի ընթացքին:
Կառավարությունից նշում են, թե բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից և ընդգծել ծրագրի շարունակականությունն ապահովելու կարևորությունը:
--00—ՍՊ