Եթե չլինի վերաազատագրում ու վերադարձ, մեր սերունդները նզովելու են մեզ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

գ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Հուշարձանների պահպանության միջազգային օրն է։

Մենք չկարողացանք պահպանել այս հուզիչ տողը պարունակող՝ մեր իշխանուհու վիմագրով, մեր սրբի շիրիմն իր մեջ ամփոփող այս հրաշագեղ կոթողը՝ վեհ քաղաքակրթությունը հանձնելով բարբարոսական տարերքի պիղծ քմահաճույքին։

Եվ եթե չլինի Վերաազատագրում ու Վերադարձ, մեր սերունդները նզովելու են մեզ։

«...անդրանիկն իմ՝ Հասան, սպանաւ ի թուրքաց պատերազմին վասն քրիստոնէական հաւատոյս...»: (Դադիվանք,13-րդ դար)»: 

--00—ՍՊ