Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

գգ

95 տարեկանում մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։ 

Դիվանագետի մահվան մասին հայտնել է ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինը․«

Վլադիմիր Նիկոլաևիչը, աշխատելով տարբեր պաշտոններում և միշտ պատվով ներկայացնելով ու պաշտպանելով իր հայրենիքի շահերը, հիրավի եզակի ներդրում է ունեցել նախկին Խորհրդային Կովկասում, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շուրջ հակամարտությունների խաղաղ կարգավորման որոնման գործում:

Մենք գիտենք, թե որքան ցավագին է Կազիմիրովը վերապրել այն ամենը, ինչ այսօր կատարվում է մեր աչքի առաջ Կովկասի այս հատվածում»,- ասվում է Զատուլինի ցավակցական ուղերձում։ 

--00—ՍՊ