Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

photo_2024-04-22_12-03-53

Այսօր՝ ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Մոսկվայի «Վնուկովո-2» միջազգային օդանավակայանում Ալիևին դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք։

--00—ՅՄ