Զելենսկին Ալիևի հետ զրույցում կրկին Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը» աջակցություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ֆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում հերթական անգամ հայտարարել է՝ Ուկրաինան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Զելենսկին Ալիևին նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինային ցուցաբերած հումանիտար օգնություն տրամադրելու համար։

 

--00—ԱՊ