Տպավորված եմ մարզի բնությամբ․ Ֆրանսիայի դեսպանը Տավուշում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

438755196_736601671986464_2092890569827252767_n.thumb_

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի  գլխավորած պատվիրակությանը։

Նարեկ Ղուշյանը ներկայացրել է Տավուշի մարզը, մարզի զարգացման առաջնահերթությունները, անդրադարձել Ֆրանսիայի տարբեր կառույցների ու քաղաքների հետ համագործակցությանը։

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին նշել է, որ տպավորված է մարզի բնությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ֆրանսիայի Օ Դը Սեն նահանգի հետ համագործակցությանը, անվտանգային, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության շրջանակները ընդլայնելու հարցերին։

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը այցելել է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական համալիր, ծանոթացել ֆերմայի արտադրական հնարավորություններին ու արտադրանքին։

--00—ՅՄ