ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևն ու Սիրիայի նախագահի խորհրդականը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

1135389

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Ալի Մամլյուքի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը։

«Քննարկվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Դիտարկվել են Սիրիայի Արաբական Հանրապետության անվտանգության և ինքնիշխանության ապահովմանն ուղղված ռուս-սիրիական փոխգործակցության հարցեր»,- նշվում է ծառայության հաղորդագրության մեջ։ 

--00—ՅՄ